Երեվանի Հրաչյա Ղափլանյանի Անվան Դրամատիկական Թատրոն
Մայրաքաղաք Երևանում 1967թ-ին հիմնարվում է Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը ։ Թատրոնի հիմնադիրը հենց ինքն է՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հ․ Ղափլանյանը։
Առաջին ներկայացումը, որը բեմադրվել է թատրոնում «Լավատես ողբերգություն» պիեսն էր, որը շատ սիրվեց հանդիսատեսի կողմից։ Թատրոնը կարող է հպարտանալ իր շրջագայություններով, քանի որ ներկայացումներ է ունեցել Մոսկվայում, Թբիլիսիում, Փարիզում, Հալեպում, Բեյրութում, Լոս Անջելեսում և մի շարք այլ քաղաքներում, մասնակցել է մի շարք հանրահայտ շեքսպիրյան փառատոներին։
Թատրոնի խաղացանկը բազմազան է, այստեղ կարելի է վայելել, թե դասական, թե ժամանակակից ստեղծագործություններ։ Այստեղ բեմադրվել են ավելի քան 100 ներկայացումներ։
Թատրոնն ունի ստեղծագործական ու տեխնիկական բաժիններ` նկարչական, թատերախմբի, գրական, բեմադրական մաս, վարչակազմ, երաժշտական ու լուսային ձևավորման բաժիններ, գեղարվեստական խորհուրդ, տնօրինություն։
Թատրոնը շատ է ունեցել անվանի և տաղանդավոր դերասաններ, որոնցից շատերն են սիրվել և գնահատվել հանդիսատեսի կողմից, ինչպիսիք են Արթուր ՈՒթմազյանը, Լուիզա Ղամբարյանը, Հրաչյա Հարությունյանը, Լուսինե Կիրակոսյանը և այլոք։
Աշխատանքային օրեր՝ երեքշաբթի-կիրակի
Աշխատանքային ժամերը՝ 09:00-17:30